Իմ ուսումնական ամառը

IMG_20170812_131355

Այս ամռանը մենք ընտանիքով որոշեցինք արձակուրդը անցկացնել Իսպանիայում: Սկզբից մենք հանգստացանք ծովափին՝ Կալելլա անունով փոքրիկ քաղաքում: Այնտեղ ես փորձեցի տարբեր ձկնատեսակներ, որոնք շատ օգտակար էին և համեղ: Հետո մենք գնացինք Բարսելոնա: Մենք այցելեցինք տարբեր գեղեցիկ և ուշագրավ տեղեր, որոնցից մեկն էր Սագրադա Ֆամիլիան: Այն շատ գեղեցիկ և հետաքրքիր տաճար է: Այն նախագծել է հայտնի ճարտարապետ Գաուդին: Նա ավանդական գոթական ոճը խառնել է իր անզուսպ երևակայությամբ և ավելացրել ծառեր, տերևներ, մրգեր և փայլեր: Դիմացից նախշազարդ գմբեթները սլանում են դեպի երկինք: Ամեն գմբեթի գագաթին դրված է զարդարված խաչ: Եկեղեցու պատերին փորագրված են դրվագներ Աստվածաշնչից: Ներսի զարդարանքը շատ գեղեցիկ է ու յուրահատուկ: Ես շատ սիրեցի Սագրադա Ֆամիլիան և ձեզ էլ եմ խորհուրդ տալիս այցելել այնտեղ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s