Գրաբարյան առադրանքաջ

Առիւծ եւ աղուէս

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն իմէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւանարգեաց, թէ`

— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.

— Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

 

Առյուծը և աղվեսը

 Առյուծը մի կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները տեսնելու և ուրախանալու: Գալիս է աղվեսը հավաքվածների մեջ և հանդիսականների ներկայությամբ առյուծին բարձր ձայնով նախատում է, թե

 

– Ա՞յդ է քո կարողությունը, մի՝ կորյուն ծնես և ոչ բազուն:

Առյուծը պատասխանեղ աղվեսին.

– Այո՝, մի՝ կորյուն եմ ծնում, բայց առյուծ, ոչ թե քո նման աղվես:

 

Բառարան

 

Ի տես եւ յուրախութիւն                 — տեսնելու և ուրախանալու

Գայ                                                     — գալիս է

ի մէջ բազմամբոխին                       — բազմամբոխի (հավաքվածների մեջ)

մեծահանդիսիւ                — այստեղ` հանդիսականների ներկայությամբ

զառիւծն                                             — առյուծին

ծնանիս                                               — ծնում ես

պատասխանի ետ                             — պատասխան տվեց, պատասխանեց

ասէ                                                      — ասում է

ծնանիմ                                               — ծնում եմ

 

Հարցեր և առաջադրանքներ

 

  • Ճիշտ կարդա այս բառերը.

    Զքեզ, առիւծ, կորիւն, կարողութիւն, յուրախութիւն, յատեանն, գայ, աղուէս, նախատեաց, անարգեաց:

  • Այս բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.

    կենդանիքն-կենդանիներ, ծնաւ-ծնվեց, ժողովեցան -հավաքվեցին, նախատեաց – ներկայությամբ, անարգեաց – անագելի, բարձր ձայնիւ – բարձր ձայնով, ոչ աղուէս քան զքեզ – ոչ աղվես ինչպես դու
  • Գրաբար դարձրու առակի համառոտ փոխադրությունը.

    Առյուծը մի կորյուն ծնեց, և աղվեսը նախատեց նրան (զնա), որ մի´ կորյուն է ծնում և ոչ բազում: Իսկ առյուծը պատասխանեց.
    — Մի կորիւն եմ ծնում, բայց առիւծ:

Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ  գայ աղուէ եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն , թէ`

— Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:

  • Ի՞նչ է ցույց տալիս առակը:

Առակը ցույց է տալիս, որ պտք չէ ուրիշներին ձեռ առնել, քանի որ դու էլ իդիալական չես:

  • Նույն բովանդակությամբ մի պատմություն գրիրորի հերոսները մարդիկ են:

 

Մի մարդ իր կնոջից երեխա է ունենում: Մի օր այդ մարդու ընկերը իր երեխայի հետ է գալիս է հյուր:  Այդ մարդու ընկերը տեսնում է երեխային և ասում, թե ով է այս գեշը: Մարդը պատասխանում է, որ այդ գեշ երեխան իր զավակն է, և իր զավակը ավելի լավ բնավորություն ունի:

Leave a comment